Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ՀԱԿ-ը ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել»

Օգոստոս 01,2012 19:11

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ձեւավորումը հասարակական պահանջ էր, քանի որ հասարակության մի լայն հատված հենց ՀԱԿ-ին էր դիտարկում իբրեւ իր շահերը իրականացնող: «Իհարկե, միշտ չէ, որ անձնապես համաձայն եմ եղել եւ այսօր էլ համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որոնք անում է Կոնգրեսը, ինչը բնական է: Սակայն պիտի ընդունել, որ այսօր ՀԱԿ-ը ներքաղաքական դաշտի կարեւորագույն խաղացողներից է, ինչը չես ասի իրենց ընդդիմություն համարող որոշ այլ ուժերի մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի. «Չէի ասի, որ առաջ ՀԱԿ-ն իրենից ավելի հզոր ուժ էր ներկայացնում, քան հիմա: Իմ գնահատմամբ, հակառակը՝ ՀԱԿ-ը հրաժարվելով ծայրահեղական գնահատականներ հնչեցնելուց, ծայրահեղական քայլեր որդեգրելու քաղաքականությունից, ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել: Եվ ես բնավ այն կարծիքին չեմ, որ դրանով ՀԱԿ-ը թուլացել է»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ նախկինում ԲՀԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ տիկին Զոհրաբյանը, առավել խիստ էին դատում Կոնգրեսին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այո, ես ՀԱԿ-ի այսօրվա քաղաքականությունը շատ ավելի ճշգրիտ եմ համարում, քան նախկին՝ ամեն ինչ կազմաքանդելու, ավերելու ծայրահեղ քաղաքականությունը: Ինչը չէր լուծում մի կարեւորագույն հարց. Թեեւ իրարամերժ կարծիքներ ունենալու դեպքում միմյանց լսելու եւ հարգելու մշակույթի ձեւավորում»:

Տիկին Զոհրաբյանը գտնում է, որ ծայրահեղականությունն, ընդհանրապես, մեր հասարակության համար երբեք չէր կարող ստեղծել փոխադարձ վստահության եւ հանդուրժողականության մթնոլորտ: Ու այս համատեքստում  նկատելի ու դրական է համարում գոնե խորհրդարանում այդ նոր քաղաքական մշակույթի ձեւավորման նախադրյալները, երբ շատ դեպքերում նաեւ տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերն այս կամ այն հարցի շուրջ կարող են համագործակցել, երբ կա ընդհանուր շահ: «Համենայնդեպս, չհամագործակցելու դեպքում էլ ոչ մեկը մյուսին թշմամի չի որակում: Սրան պետք է ձգտենք»,- կարծում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031