Որոշ վարորդներ Ճանապարհային ոստիկանությունից չեն ստացել անվավեր ճանաչված ակտերով նշանակված տուգանքների գումարները:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր, որ վարչական ակտերը ճանաչվել են անվավեր:
ՃՈ-ն տեղեկացրել էր նաև, որ անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները վճարած քաղաքացիները գումարները հետ ստանալու համար կարող են համապատասխան դիմում ներկայացնել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս: Անցել է գրեթե մեկ ամիս, սակայն կան վարորդներ, ովքեր համապատասխան դիմումը ՃՈ ներկայացնելուց հետո դեռևս հետ չեն ստացել իրենց վճարած գումարները:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո» գործակալության թղթակցին խորհուրդ տվեցին վարորդներին տրամադրել Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանի հեռախոսահամարը՝ 010-56-29-73:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»