Հարցը Միշոյին տվել էր «ՇարմԲլոգի» լրագրողը՝ «Սիրո պոկեր» ֆիլմի նկարահանման ընդմիջմանը՝ հաշվի առնելով, որ ռեպերին վերեջերս շատ ենք տեսնում ֆիլմերում նկարահանվելիս, միգուցե այսուհետ նա որպես դերասա՞ն հանդես գա: Լրագրողին ռեպերը պատասխանել էր. «Հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանում կինոինդուստրիան շատ զարգացած լիներ, որ կարողանայիր ամբողջովին խրվել դրա մեջ: Ճիշտ ա, արդեն տենդենց կա, բայց այս կարգի լավ ֆիլմերը հազվադեպ են լինում, ու նենց չի որ կարաս միշտ դրանով զբաղվես: Ինձ հոգեհարազատ ա ռեպը, իսկ որպես դերասան հանդես գալն ուղղակի նոր վիճակա, որ փորձում եմ, ու բավականին խիստ քննադատություն եմ դրսևորում ինքս իմ արած աշխատնքի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ«Շարմ Հոլդինգը»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով:
«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնք կմեկնարկեն մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը
«Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով այս ֆիլմի դերասանական կազմում են նախորդ երկու ֆիլմերից արդեն իսկ սիրված Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, ինչպես նաև հայտնի դերասաններ Լիկա Էլբակյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլոք: Ֆիլմում իր մասնակցությունը կունենան նաև գայթակղիչ վրացուհի Շորենա Բեգաշվիլին և այլ ճանաչված վրաց դերասաններ:
Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան, գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան: Սցենարի հեղինակներ` Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Ջաղինյան: