2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով ՀԱԿ համախոհները մի քանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ցոււյց են անցկացնում: Ցույցին մասնակցում են նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ: Ակտիվիստները բացի «Ազատությունը ես եմ», «Ազատությունը Արտակն է», «Ավազակապետ ոստիկանություն» պաստառներից, իրենց հետ բերել են ՀՀ նախագահի պատկերը ձեռնաշղթաներով:
Ցույցը տեղի է ունենում նախագահական նստավայրի դիմացի մայթին, ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել փողոցը: Իրավապաշտպան Վարդգես Գասպարին քիչ առաջ հայտարարեց, որ որոշ ելույթներից հետո ինքը կատարելու է իր առաջին իրավունքը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Ցուցարարները հայտարարում են, որ այդ տղաները իրենց ընկերներն են ու եթե նրանք նստում են, ապա «նստում ենք նաեւ մենք ու նստում ենք հենց այստեղ»:
Ցույցը նախագահական նստավայրի մոտ արդեն ավարտվեց ու ցուցարարները «ազատություն» գոչելով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Կարդացեք նաև
Այս պահին ոստիկանության եւ Վարդգես Գասպարիի միջեւ հակամարտություն է սկսվել: Մոտ 5 ոստիկաններ փակել են նրա ճանապարհը եւ թույլ չեն տալիս փողոցն անցնել: Այս պահին նա շրջանցում է փողոցով մեկ՝ ելք փնտրելու եւ փողոցն անցնելու: Ոստիկանները նրան շրջափակած քայլում են:
Մանրամասները՝ առաջիկայում: