Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը նեղացա՞ծ են Հայաստանից (Տեսանյութ)

Օգոստոս 01,2012 17:37

Aravot.am-ը արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ նրա գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը փոքր-ինչ ուշ չի՞ արձագանքում սիրիահայերի խնդիրներին, մանավանդ որ՝ ընդամենն այսօր է Սփյուռքի նախարարությունը քննարկում կազմակերպել այս խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար, այն դեպքում, երբ սիրիահայերը արդեն օրեր շարունակ գտնվում են խուճապային իրավիճակում: Արաբագետը պատասխանեց. «Միգուցե որոշակի ուշացում կա, սակայն իմ տեղեկություններով՝ հնարավոր քայլեր հայկական կողմից արվում են: Խնդիր կա նաև դեպի Հալեպ «Արմավիայի» լրացուցիչ չվերթի հետ կապված: Նրանք խոստացան, որ այն անվճար կլինի, սակայն երկկողմանի տոմսի արժեքը շուրջ 420 դոլար արժե: Պարզ է, որ մասնավոր ձեռնարկություն է, իր քաղաքականությունն ունի, բայց կարող էին նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկներ ներկայացվել, որպեսզի ավելի լավ պայմաններով լրացուցիչ չվերթներ կազմակերպվեին, կամ տոմսերն անվճար տրամադրվեին»:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ սիրիահայերը հիմնականում իրենց համայնքի կազմակերպվածության արդյունքում է, որ այս օրերին զոհեր չունեն:

Մեր այն հարցին՝ արդյոք իրենց հետ շփումներում է՞լ են սիրիահայերը դժգոհություն հայտնում հայկական կողմի պասիվության մասին, քանի որ մեզ հետ զրույցում նրանցից ոմանք կարծիք հայտնեցին, թե Հայաստանը Սփյուռքին հիշում է միայն օգնության կարիքի դեպքում, Ս. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Իրականում դգոհություններ շատ կան: Շփվում ենք, գիտենք, սակայն ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ Հայաստանը հայրենիքն է և վերջին հույսը: Կան նաև հակասական կարծիքներ, որ հայկական կողմը ակտիվ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031