Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Թեեւ լուրջ կորուստների գնով, բայց չորս տարի անց ՀԱԿ-ը կարողացավ մնալ, որպես քաղաքական միավոր»

Օգոստոս 01,2012 17:11

«Մինչեւ ինստիտուցիոնալ փուլը՝ 2008-ի օգոստոսը, երբ ՀԱԿ-ը կազմավորվեց, հիմնական առաքելությունը երկրում իշխանափոխություն իրականացնելն էր: Իսկ 2008-ի կեղծված ընտրությունների արդյունքում խնդիրները ավելացան եւս մեկով՝ սահմանադրական կարգի վերականգնում: Իհարկե, պետք է արձանագրել, որ թեեւ լուրջ կորուստների գնով, բայց չորս տարի անց ՀԱԿ-ը կարողացավ մնալ, որպես քաղաքական միավոր: Իհարկե, ոչ առաջատար, ինչպես նախկինում: Բայց նաեւ՝ չլուծված խնդիրների եւ արձանագրված պարտությունների ծանր գնով»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այս չորս տարիների ընթացքում, ձեր կարծիքով, ՀԱԿ-ին հաջողվե՞ց իր առաքելությունն իրականացնել, ասաց Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Մեր զրուցակիցը դժվարացավ միարժեք գնահատականներ տալ ՀԱԿ-ի գործունեությանը, քանի որ, նրա կարծիքով, ՀԱԿ-ի ղեկավարությանը հաջողվեց պահել շարժման մի փոքր հատված, ինչը արվեց նաեւ սխալների եւ կորուստների գնով: «Այսօր դժվար է ՀԱԿ-ը դիտարկել , որպես քաղաքական ուժերի մեծ միավորում: Այն փոքրիկ քաղաքական սուբյեկտների միավորում է, որը հավասարազոր է գրեթե որեւէ կուսակցության»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031