Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ոստիկանին համոզեցին դադարեցնել հացադուլը եւ դիմել դատարան

Օգոստոս 01,2012 17:00

Նախօրեին անժամկետ հացադուլ հայտարարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը դադարեցրեց հացադուլը եւ պատրաստվում է վերադառնալ հայրենի գյուղ` Կոտայքի մարզի Քասխի գյուղ:

Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանն ասաց, որ փոխոստիկանապետը, որի անունը չցանկացավ տալ, եւ պարեկապահակային ծառայության պետ Վալերի Օսիպյանը զանգահարել են նրան եւ հորդորել տուն վերադառնալ եւ իր խնդիրը լուծել դատական կարգով. «Ասացին՝ հացադուլդ դադարեցրու ու գործը տուր դատարան, մենք ամեն ինչով քո կողքին կլինենք, դե, որ մատյանները կորել են` կորել, դատարանն էլ թող պարզի` թե պետական պահպանության վարչության նախկին պետ Խաչիկ Ասատրյանը ոնց է կորցրել մատյանները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031