Aravot.am-ը դաշնակցական տարբեր գործիչներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով Հայ ազգային կոնգրեսի չորսամյա գոյությունը հայաստանյան քաղաքական դաշտում ի՞նչ ազդեցություններ ունեցավ ներքաղաքական զարգացումների վրա: Ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի գոյությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություններ ունեցավ հայաստանյան թե ներքին կյանքի եւ թե միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության համար: Դաշնակցականները, սակայն, հրաժարվեցին ՀԱԿ-ի մասին խոսել:
Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ եք խուսափում ՀԱԿ-ի մասին խոսել, մանավանդ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարծես համագործակցության եզրեր են փնտրում, որեւէ արձագանք չհնչեց: «Իրենք թող գնահատեն իրենց», «Որեւէ ցանկություն չունեմ ՀԱԿ-ի մասին խոսել» եւ նմանատիպ արտահայտություններով դաշնակցականները պատասխանեցին մեր բոլոր հարցերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ