«Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, գործարար Գագիկ Սաֆարյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել իր նկատմամբ կայացրած 4 տարի 3 ամիս 11 օր ժամկետով ազատազրկումը եւ արդարացնել իրեն: «Նախքան ձերբակալությունս (2010թ. հունիս-դեկտեմբեր) մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ Համբարձումյանին: «Ի՞նչ եք կարծում, հանցանք կատարած մարդը չէ՞ր դիմի այդպիսի պաշտոնյաների, առիթն օգտագործելով ավելի մեղմ պատիժ կրելու խնդրանքով: Ես համոզված եմ իմ անմեղության մեջ, ուստի ոչ ոքի չեմ դիմել»,- ասում է Գագիկ Սաֆարյանը:
Նրա գործի հետ կապված մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Կարդացեք նաև