Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում ադրբեջանցի պաշտոնյան 20 ֆունտով տոմս է վաճառել

Օգոստոս 01,2012 16:33

Որպես Ադրբեջանի նախարարություններից մեկի աշխատակից ներկայացած տղամարդը Լոնդոնի «Exel» օլիմպիական կենտրոնի առջեւ օլիմպիական խաղերի` իրենց հատկացված անվճար տոմսերը 20 ֆունտ ստերլինգով (շուկայական գինը` 125 ֆունտ ստերլինգ) վաճառելիս բռնվել է:

Սպեկուլյացիայի գործընթացը տեսախցիկով նկարահանել են «Sky-News»-ի լրագրողները:

Ճիշտ է, Ադրբեջանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Իլհամ Մադաթովը հերքում է կատարվածը` բացառելով պաշտոնատար անձի մասնակցությունը սպեկուլյացիային, սակայն փաստն այն է, որ տոմսերի վրա գրված է եղել «Ադրբեջանի օլիմպիական կոմիտե»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031