Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամի գործով

Օգոստոս 01,2012 16:24

 

Օգոստոսի 3-ին, ժամը 9.30-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կսկսվի «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ  Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Տուժողն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

Սամսոն Ղազարյանը մեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով «չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ» Մեխակ Գաբրիելյանին 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար տալու եւ հավելավճար ստանալու համար (190.725 ԱՄՆ դոլարին համարժեք գումար):

Ներկայումս տաքսու վարորդ աշխատող Սամսոն Ղազարյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանը: Նշենք, որ այս գործով անցնում են վկաներ, որոնք բարձր դիրքեր են զբաղեցրել հասարակական-քաղաքական վերնաշերտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031