Վերադառնալով «Նոր ալիք» երգի մրցույթից, Վալերի Լեոնտեւը հայտնաբերել է, որ իրեն թալանել են: Չարամիտները ներս են թափանցել նրա մոսկովյան բնակարանի հետնամուտքից: Հեռանալիս էլ այնպես են «կնքել» հիմնական դուռը, որ երգիչը ստիպված է եղել դիմել ԱԻՆ ծառայությանը:
Թալանվելու թեման վերջնականապես փակելու համար, աստղը MK.ru-ին ասել է, որ իրենից գողացել են 5 մլն ռուբլի, որը նախատեսել էր ծախսել դեկորների ու բեմական կոստյումների վրա, որոնք անհրաժեշտ էին լինելու Կրեմլում աշնանը կայանալիք նրա մենահամերգին: Աստղը նաեւ հայտնել է, որ իրենից գողացել են ադամանդակուռ ժամացույց, որոշ ոսկյա զարդեր, որոնք կրում է համերգների ժամանակ: Գողության մեջ Լեոնտեւը կասկածում է շինարարներին. նրա տունն անցյալ տարի է վերանորոգվել: Քաղաքային ոստիկանությունը խոստացել է շուտափույթ բացահայտել կատարված գողությունը: Ներկայումս երգչի տունը հսկվում է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ