Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բարձրանում է ադրենալինը

Օգոստոս 01,2012 15:28

Այսօր Երեւանում Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Էքսթրեմալ սպորտի փառատոն 2012»-ը։Մաննակիցները մեկնեցին Սեւան։

Այն կազմակերպել են «Հայ Էքսթրիմ» հասարակական կազմակերպությունը, «Այաս» ակումբը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

Օգոստոսի 1-10-ը Սևանա լճի Շորժայի ափամերձ տարածքում իրենց կամքը, հավասարակշռությունը, արիությունը եւ թիմային աշխատանքը կցուցադրեն  տարբեր երկրների մարզիկներ։

Ըստ կազմակերպիչների՝ հենց այս հատկանիշներն են անհատի մոտ ձեւավորում Էքսթրեմալ սպորտաձևերը, ինչպես նաեւ զարգացնում են ֆիզիկական հնարավորությունները, սովորեցնում արագ կողմնորոշվել և ճիշտ գործել վայրի բնության պայմաններում:

Հատուկ փառատոնի համար ստեղծվել է  www.extreme2012.org կայքը,որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։

Ի դեպ, փառատոնի շրջանակներում սպասվում են նաեւ Դայվինգի միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են աշխարհի 7 երկրների դայվերներ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031