«Վիտամին ակումբի» տղաներից Արմուշը hraparak.am-ին տված հարցազրույցում անկեղծացել է՝ «32 ատամ» նայելիս մտածում է. « Իրանք էլ իրանց հումորն ունեն, իրանց ուղղվածությունը: Մեր տղերքն են, մեր ընկերները, էլի գործ են անում, ու իրանք էլ իրանց հանդիսատեսն ունեն Ու ոնց որ իրանց հանդիսատեսը մեզ չի սիրում, այնպես էլ մեր հանդիսատեսը՝ իրանց, բայց դե, մենք նման բաներ հաշվի չենք առնում եւ ուրախանում ենք, որ մեր ընկերներն աշխատում են: Էդ շատ մեծ նշանակություն ունի»: Իսկ այն հարցին, թե մրցակցություն կա 2 ակումբների միջեւ, Արմուշը պատասխանել է. «Չէ, ընդհանրապես, հետո՝ էդ մրցակցությանը մենք ուշադրություն չենք էլ դարձնում ու մեր գործն ենք անում»: