Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նյութերը կարող են միաժամանակ պարունակել և՛ հումորային, և՛ զգացմունքային ինֆորմացիա». «I LIKE IT» էջի ստեղծման եւ նպատակների մասին

Օգոստոս 01,2012 15:10

«I LIKE IT» ֆեյսբուքյան էջն ստեղծվել է 2012 թվականի հունիսի 21-ին: Գործելով ընդամենը 40 օր` այն ունի ավելի քան 23.500 երկրպագու, ովքեր ակտիվորեն մասնակցում են էջի քննարկումներին:

Էջը հանդիսանում է I LIKE IT Web Design Company-ի պաշտոնական ներկայացուցիչը ֆեյսբուքում: Կառավարվելով մի քանի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից՝ այն ամեն օր ներկայացնում է հետաքրքիր, նորարական մտքեր ու գաղափարներ:
Հաշվի առնելով նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, I LIKE IT ստուդիան հանձն առավ իր փոքրիկ ներդրումը ունենալ այդ գործում:
«Բոլոր թեմաները, որոնց մենք անդրադառնում ենք մեր էջում, այս կամ այն կերպ նպատակ են հետապնդում. արթնացնել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նոր մտածելակերպ ՝ կապված նորագույն տեխնոլոգիաների գերակայության, դրանց օգնությամբ կյանքի որակի լավացման հետ, քանի որ մենք ինքներս ՏՏ ոլորտի ներկայացուցիչ կազմակերպություն ենք»,-ասում է ադմին Մարկոս Եղիազարյանը:
Իրենց մասնագետների կողմից անընդհատ ուսումնասիրվում են մարդկանց կարծիքները՝ էջում հրատարակված այս կամ այն նյութի, նկարի վերաբերյալ: Ըստ Մարկոսի, այն օգնում է իրենց հստակ պատկերացում կազմել այժմյան երիտասարդության մտածելակերպի մասին : Ժամանակ առ ժամանակ կատարվող այդպիսի ուսումնասիրությունները օգնում են իրենց լինել ճկուն՝ նյութերի հրապարակման ճիշտ ժամ եւ օր ընտրելու հարցում:
Ստեղծման առաջին օրերին  էջն ամբողջովին նվիրվել է  Մհեր Մկրտչյանի կայքի գովազդին, որի շնորհիվ հարյուրավոր նոր այցելուներ, ովքեր չգիտեին կայքի մասին, կարողացան գտնել այնտեղ իրենց համար միգուցե նոր և հետաքրքիր փաստեր մեծ դերասանի կյանքի մասին:
Այնուհետև էջի  ադմինները սկսեցին ՏՏ ոլորտի հետ կապված նյութերի հրապարակումը:
«Որպես հիմնական տաբերություն՝ այս կարգի գործող այլ էջերից, կնշեմ այն, որ մեր նյութերը կարող են միաժամանակ պարունակել և՛ հումորային, և՛ զգացմունքային ինֆորմացիա, որը ստիպում է մարդկանց մտածել տվյալ հարցի շուրջ:
Էջում հաճախ են պատահում հետաքրքիր, զավեշտալի և երբեմն էլ արտասովոր մեկնաբանություններ»,-ասում է Մարկոսը:

Նա խորհուրդ է տալիս  բոլոր ֆեյսբուքյան օգտատերերին ցանկացած հրապարակման նայել ո՛չ միայն մի կողմից, այլ փորձել հասկանալ «թաքնված» ինֆորմացիան կամ հրապարակման խորհուրդը: «Էջում գրեթե չենք հանդիպել գռեհիկ կամ վիրավորական մեկնաբանությունների, որը ստիպում է հավատալ, որ ֆեյսբուքում մարդիկ իսկպաես գիտակցաբար կամ միգուցե «ենթագիտակցաբար» պահում են այն մակարդակը, որը հարիր է զարգացած հասարակությանը»,- ասում է Մարկոսը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031