Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի հայկական համայնքը կտուժի° Ասադին սատարելու պատճառով

Օգոստոս 01,2012 14:37

«Մենք այլևս չենք ունենա այն Սիրիան, ինչ ունեինք մինչև արաբական գարունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Խոսելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին՝ պարոն Գրիգորյանը նշեց, որ զինյալներն արդեն բավականին մեծ կորուստներ են կրել: Արաբագետը տեղեկացրեց, որ հայկական թաղամասերում կրակոցներ և ռազմական գործողություններ չկան: Վերլուծելով Սիրիայում իշխանափոխության հավանականության հարցը՝ արաբագետը նկատեց. «Բաշար Ասադի՝ իշխանությունը վայր դնելու մասին խոսուն փաստեր կան. օրինակ՝ արտաքին ճնշումները, Սիրիայի հետ կապված մեծ տերությունների դիրքորոշումները: Իսկ թե որ ուժերը կգան իշխանության, այստեղ հարցեր կան, քանի որ հակասություններ կան նաև ընդդիմադիրների միջև»: Հարցին՝ արդյոք Ասադի իշխանության վայր դնելուց հետո հնարավոր է վատանա հայկական համայնքի վիճակը, քանի որ հայերը սատարել էին Ասադին, արաբագետը պատասխանեց. «Եթե ծայրահեղականները գան իշխանության, ոչ միայն հայերի, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների համար վատ է լինելու: Սակայն կան չափավոր իսլամիստներ՝ չափավորները, որոնց  հետ որոշակի համաձայնության և ընդհանուր եզրեր գտնելը ավելի հեշտ է»: Վերլուծելով Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ս. Գրիգորյանը նկատեց. «ՌԴ-ն ուզում է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը որոշի իր ճակատագիրը: Սակայն Սիրիայի ժողովուդրը այն միջին պասիվ զանգվածներն են, որ դեռ չեն միջամտում այս հակամարտությանը»: Թուրքիայի կողմից ռազմական ինտերվենցիայի կիրառման հավանականության մասին էլ արաբագետը նշեց. «Կարծում եմ, որ Թուրքիան դեռ կսպասի,  սակայն ռազմական ինտերվենցիայի առումով կարող է օգտագործվել քրդերի ակտիվությունը»:

Այն խոսակցություններին, թե Ասադը ցանկանում է ալավիների միջոցով նոր պետություն ստեղծել՝ Լաթակիա մայրաքաղաքով, Ս. Գրիգորյանը այսպես արձագանքեց. «Ալավիները համարվում են այսպես ասած անհավատներ և մինչև այժմ ամեն ինչ արվել է, որ ալավիները ինտեգրվեն մեծ քաղաքներ: Ուստի նրանց հետագա պետական կառավարման վարույթներ ստեղծելու հավանականությունը, այն էլ  լեռնային շրջաններում, քիչ հավանական եմ համարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031