Բրիտանացիներն ամիսներ առաջ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ինքնաթիռում գեր ուղեւորները պետք է հավելյալ գումար վճարեն իրենց տոմսի համար: Այդ մասին հարցում էր անցկացվել ու պարզվել, որ մարդկանց 51%-ը համաձայն է, որ գեր ուղեւորների համար սահմանվի հավելյալ վճար: Ի դեպ՝ այսօր արդեն կան այնպիսի ավիաընկերություններ, որոնք գեր ուղեւորներին ստիպում են ձեռք բերել լրացուցիչ տոմս:
Բրիտանացիները նշում են, որ այս քայլը ճիշտ է, քանի որ ինչքան շատ է ինքնաթիռում գտնվող ուղեւորների քաշը, այնքան ավելի ծանր է դառնում ինքնաթիռը, իսկ դրա համար ավելի շատ վառելիք է ծախսվում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև