Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյան. Չի կարելի Արջերի քարանձավի գոյացությունները ջարդել ու տուն տանել

Օգոստոս 01,2012 14:33

 «Արջերի քարանձավը Կովկասում  ամենախոշորն է եւ կարող է զբոսաշրջային բրենդ հանդիսանալ: Պահպանության խնդիրը բարձրացնելով` պարզապես ցանկանում ենք հանրությանն իրազեկել դրա մասին: Քարանձավը գեղեցիկ է եւ ունի օգտագործման պոտենցիալ հնարավորություններ, ուստի հետագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է կարգավորել այցելությունները»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց  «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: Նա հավելեց, որ Արջերի քարանձավի գոյացություններն առաջացել են հազարավոր տարիների ընթացքում.  «Չի կարելի դրանք  ջարդել եւ տանել տուն, դրանք  հրաշքներ են, որոնք կարող ենք ցույց տալ»:

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Զաքյանն ասաց, որ հավաստի չէ այն կարծիքը, թե պատկան մարմիններն իրազեկված չեն Արջերի, Մոզրովի եւ Մագիլի քարանձավների պահպանության խնդրից. «Ցանկացած խնդրի դեպքում ստեղծվում է աշխատանքային խումբ եւ տեղում իրականացվում ուսումնասիրման աշխատանքներ: Արջերի եւ Մոզրովի քարանձավների մուտքերը բազմիցս փակվել են մեր աշխատակիցների կողմից եւ հետագայում հայտնաբերվել բացված:  Նույնիսկ ոստիկաններն են  համապատասխան աշխատանքներ իրականացրել օրինազանց արշավականների հետ»: Պարոն Զաքյանը հավելեց, որ Մոզրովի քարանձավն առաջիկայում հերմետիկ կփակվի` քարանձավի միկրոկլիմայի պահպանման նպատակով, իսկ հետագայում հնարավոր կլինի զբոսաշրջիկների մուտքը քարանձավ:

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031