Ս/թ. հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ ունեցան Ուկրաինայի պետական Ռադայի և «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ: Ի թիվս ՌԴ իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին փոխանցվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղերձը:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին