«Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ կուսակցության վարչությունը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի ընտրություններին եւ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ. «Մենք առաքելություն ունենք՝ պատասխան տալ մեր ընտրողների առաջ, և պետք է ասեմ, որ դա լուրջ ընտրազանգված է, դա մարդիկ են, որոնք հենց այնպես չեն ընտրել մեզ»,-ասել է նա:
Արդյոք «Ազատ դեմոկրատները» Գյումրու քաղաքապետի ընտրություններում կսատարե՞ն «ժառանգության» թեկնածուին` Aravot.am-ի հարցին կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ նման որոշում դեռ չունեն. «Դեռ քննարկումներ են ընթանում: Կսատարենք որեւէ մեկին, թե սեփական թեկնածուն կառաջադրենք՝ կհայտարարենք, երբ քննարկումներն ավարտվեն եւ ու վերջնական որոշում կայացնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ