![header_right_b](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/08/header_right_b-300x134.jpg)
Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ պայուսակից հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152.000 դրամ և 2.000 ՌԴ ռուբլի, դիմել է փախուստի:
Կինը, նկատելով ՃՈ ծառայողներին, մատնացույց է արել փախչող Սուրեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակը` գումարով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: