Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկարգ» խոզն ասֆալտի վրա լոգանք էր ընդունում

Օգոստոս 01,2012 11:52

Հուլիսի 31-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` Զորավար Անդրանիկի փողոցի մեջտեղում խոզն ասֆալտի ջրափոսում լոգանք էր ընդունում: Խոզատերը` նույն փողոցի «անկյունային» շենքի բնակչուհին եւ բազմաբնակարան շենքերում ապրող կանայք փորձում էին խոզին փողոցից քշել, սակայն անասունը չէր ենթարկվում` ջրափոսում անխռով հանգստանալով: Դա շարունակվեց բավական երկար` ծիծաղեցնելով բազմաբնակարան շենքերի բնակիչներին եւ անցորդներին:

Նոյեմբերյանը գյուղատնտեսական փոքր քաղաք է, բնակիչների մի մասը` սեփական առանձնատների բնակիչներ, նաեւ անասնապահությամբ է զբաղվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031