Հատված թիվ 15 ընտրատարածքի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հարցազրույցից:
– Որպես նախկին պատգամավոր՝ գո՞հ եք ԱԺ այս կազմից։ Ա՞յս խորհրդարանն էր լավը, թե՞ նախորդը։
– Նախկին խորհրդարանն ավելի ուժեղ էր, քան այս մեկը։
– Ինչո՞վ էր ուժեղ։
Կարդացեք նաև
– Աշխատանքով։ Հիմա դեռ նոր պետք է իրար ճանաչեն, հստակեցնեն, իրար հետ աշխատեն։ Բայց նախկինի թիմը ճանաչում էր իրեն։
– Դուք, երկու անգամ լինելով պատգամավոր, նույնիսկ ՀՀԿ ցուցակով չմտաք խորհրդարան, իսկ ի՞նչ է նշանակում այն հանգամանքը, որ ՀՀԿ ցուցակով այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են մտել ԱԺ։
– Սա նշանակում է, որ այդ մարդիկ աշխատում են ՀՀԿ-ի ծրագրերն իրագործել։ ՀՀԿ ծրագրերն այնքան լավն են, որ բոլորի դուրն էլ գալիս է, եւ մարդիկ նայելով այդ ծրագիրը, ուզում են իրենք էլ իրագործեն:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»