Հատված «Վիտամին» ակումբի հումորիստ Արմուշի հետ հարցազրույցից:
– Նկատե՞լ ես՝ այսօր ժողովրդի շրջանում ավելի շատ ինչ կարգի հումորներն են պահանջարկ վայելում։
– Դա հիմնականում մեր առօրյան է, մեր կենցաղը, ուրիշ թեմա չկա։ Մեր հումորներն արվում են էն ամենի վրա, ինչը որ ակտուալ ա այդ շրջանում, դրանք հիմնականում կենցաղային հումորներն են, որոնք էլ հիմնված են իրական դեպքերի վրա։
– Քաղաքական հումորներին ո՞նց ես նայում։
– Չենք անում քաղաքական հումորներ, մեր ծրագրում երբեք չենք արել։
– Ինչո՞ւ։
– Սցենարական մեր ոճի մեջ չի մտնում, եթե արել ենք՝ շատ քիչ, մենք, այսպես ասած, ավելի շատ ժողովրդական ենք…. ժողովրդի ծոցից դուրս եկած…
– Իսկ գուցե ավելի շատ զգուշանո՞ւմ եք…
– Չենք զգուշանում, մեր մոտ քաղաքական գործիչներ էլ են եղել հյուր, ինչի՞ց պիտի վախենանք։
– Կհիշեցնե՞ս ովքեր են եղել։
– Դե հիմա ո՞րը հիշեմ, մի քանի հոգի են եղել, ստեղ արդեն էական տարբերություն չկա։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հրապարակ»