Հուլիսի 31-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն է ընկել երեք քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին։
Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել:
ԱԻՆ