Հուլիսի 31-ին, ժամը 14:30-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոտ մեր աշխատողներն օձ են նկատել: Ակումբի աշխատակիցները ահազանգել են Շիրակի մարզի փրկարարական վարչություն, որպեսզի փրկարարները գան, տանեն օձին, քանի որ այն կարող էր վտանգավոր լինել բնակիչների եւ ակումբի աշխատողների համար:
-Առաջինը ես տեսա օձին: Սկզբում մտածեցի, որ թունավոր է, հետո աչքերի կլորությունից հասկացա, որ թունավոր չէ, քանի որ թունավոր օձի աչքերը սովորաբար կատվի աչքերին է նման եւ թույլ տվեցի, որ օձը ոտքերիս փաթաթվի,-մեզ հետ զրույցում նշեց տպագրիչ Գագիկը:
ԱԻՆ աշխատողները համապատասխան տարայով լորդու տեսակի օձին տեղափոխեցին անվտանգ տարածք:
Անահիտ Սիմոնյան
Կարդացեք նաև
«Ասպարեզ»