ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ասել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են այդ թեման թուրք գործընկերների հետ:
Խոսելով երկկողմն հարաբերությունների մասին` Ֆիլիպ Գորդոնը նկատել է, որ տնտեսական կապերի ընդլայնումը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդների համար գերակայություն է հանդիսանում:
«Թուրքիան աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է: Մենք ունենք ամուր առեւտրային եւ ներդրումային հարաբերություններ, սակայն վստահ ենք, որ դրանք կարող են էլ ավելի ամրապնդվել», – ասել է պետքարտուղարի օգնականը: