Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Միրզոյանն անսպասելի տապալվեց

Օգոստոս 01,2012 10:33

 Լոնդոնում Հայաստանի օլիմպիական ոսկու գլխավոր հավակնորդներից մեկը՝ 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, անսպասելիորեն տապալվեց ու այն էլ ինչպե՛ս:
Օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին պոկում վարժությունում միայն երկրորդ մոտեցումով բարձրացրեց 148 կգ ծանրաձողը, իսկ երրորդում ձախողեց 151 կիլոգրամանոց մոտեցումը: Թվում էր, թե Եվրոպայի նախկին չեմպիոնն ամեն բան կանի հրում վարժությունում կորցրածը ետ բերելու համար, սակայն, սկսելով 177 կիլոգրամից, նա երկու անգամ չկարողացավ այն բարձրացնել ու պատվիրելով նոր քաշ՝ 181 կգ, երրորդ անգամ անհաջողության մատնվեց՝ զրո ստանալով:
Եղածն արդեն եղած է ու ոչինչ փոխել հնարավոր չէ: Մնում է հուսալ, որ այսօր հայ մարզասերներին կուրախացնի 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031