Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի կեսը մնացել է առանց էլեկտրականության

Հուլիս 31,2012 22:01

Հնդկաստանում երկրորդ օրն է շարունակվում է էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանումը, որի պատճառով հոսանքազրկված է մնացել ավելի քան 650 միլիոն մարդ

Հնդկաստանում երկրորդ օրն է շարունակվում է էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանումը, որի պատճառով երեքշաբթի օրն առանց էլեկտրաէներգիայի մնացել է ավելի քան 650 միլիոն մարդ:

Հոսանքազրկման պատճառով գրեթե կանգ է առել երկրի տրանսպորտային համակարգը. երկրորդ օրն է դադարել է երկաթուղային հաղորդակցությունը, քաղաքներում չգործող լուսացույցներն առաջացրեցրել են հսկա խցանումներ:

Հյուսիսային Քաշմիր նահանգից մինչև արևելյան Ասամ նահանգն ընկած հսկա տարածքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել երեք էլեկտրամատակարարման ցանցի աշխատանքի խափանում: Երկրի գլխավոր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Նյու Դելին, էներգամատակարարումը դադարել է տեղական ժամանակով ժամը 13-ից:

Երկրի էլեկտրականության նախարար Սուշիլքումար Շինդեն որպես էլեկտրամատակարարման աշխատանքի խափանման պատճառ անվանել է նահանգների կողմից թույլարտվածից ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործելը:

«Այս ամենի պատճառը բազմաթիվ նահանգների կողմից էլեկտրականության գերծախսն է: Ամբողջ նախարարությունն աշխատում է այս խնդրի լուծման ուղղությամբ: Էլեկտրականություն ենք ստանում արևմտյան տարածաշրտանից և այլ վայրերից, գործի են դրվել էլեկտրականության փոխադրման այլընտրանքային ուղիներ», – ասել է նախարարը` խոստանալով տուգանքներ կիրառել թույլատրվածից ավելի մեծ ծավալով էլեկտաէներգիա օգտագործող նահանգների նկատմամբ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031