Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում շահագործումից հանվում են հնամաշ խողովակներ

Հուլիս 31,2012 20:54

Շենգավիթ վարչական շրջանի գոտիավորման արդյունքում հերթական հնամաշ խողովակներն են հայտնաբերվել, որոնք շարունակում էին հոսակորուստների պատճառ հանդիսանալ և խոչընդոտել ջրամատակարարման շարունակականությանը: 100մմ և 200մմ տրամագծով երկու խողովակներ ապամոնտաժվել են, փոխարենը 400մմ տրամագծով և ավելի բարվոք վիճակում գտնվող ջրագիծը ծառայելու է մաշվածների փոխարեն:

Ինչպես նշեց Հենրիկ Մարտիրոսյանը` «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ինժեները, բացի վերոգրյալից, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի ջրամիացումներ, որոնք միանշանակորեն ապամոնտաժվել են: Ինչպես նաև բոլոր սեփական տների և հիմնարկ ձեռնարկությունների ջրաչափական սարքերը տեղափոխվել են ջրատարի մուտքագծի մոտ: Վերջինս հնարավորություն է ընձեռում ապօրինի ջրամիացումների բացառմանը: Ըստ գլխավոր ինժեների ջրամատակարարումը Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում կվերականգնվի հուլիսի 31-ին առավոտյան, ինչպես հայտարարվել էր:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031