Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀՇ-ից լինի՝ «պոլի փետ» լինի, հիմա նույն սկզբունքը Հանրապետականներինն է» (Ձայնագրություն)

Հուլիս 31,2012 19:04

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում աշխատելու է կլանի սկզբունքը: «Մեզնից լինի, ով ուզում է լինի, սա կլանային համակարգի տրամաբանությունն է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շատ կաշխատի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրական համակարգը պետք է վերանայել, իսկ ընտրությունների պրակտիկան սահմանափակել. «Ինչ է, ամբողջ ժողովուրդը զբաղված է ընտրություններով ու իրար տակ փորելով: Բաժանված են. .. մի գյուղ մտեք, կտեսնեք՝ ով են գյուղապետի թիմակիցները, հակառակորդները»:

Լեւոն Շիրինյանի խոսքերով, ինչպես համայնքային ընտրություններին է բարեկամը բարեկամին ձայն տալիս, այդպես էլ ձեւավորվում է պետական ապարատը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կյանքի տարիներին շատ ակտիվ եմ եղել քաղաքական կյանքով: Այն ժամանակ իրեն շատ բավարարում էր ու օժանդակում էր, հիմա չի բավարարում, որովհետեւ իշխանություն չէ, վերադարձավ նույնն է անելու: Խոսք կար, չէ՞, ով լինի, ՀՀՇ-ից լինի՝ պոլի փետ լինի , հիմա էլ նույնը Հանրապետականներն են, այս նույն սկզբունքն է »: Քաղաքագետն առաջարկում է .«Ինձ, որ մնա, մի նախագահ կընտրեի , կվերջացնեի, ես գալիս եմ սահմանադրական միապետության գաղափարին»:Shirinyan

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031