Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց «Կյանքի խոսք»-ի հայցն ընդդեմ «Իրավունքի»

Հուլիս 31,2012 18:46

Հուլիսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ, մերժեց «Կյանքի խոսքի» եւ վերջինիս առաջնորդի հայցն ընդդեմ «Իրավունք-Հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի Արմենիի» թերթերի: Վճռի եզրափակիչ մասում ասված է.
Ղեկավարվելով  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը ՎՃՌԵՑ.
“Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության» եւ Արթուր Էդուարդի Սիմոնյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանª պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն, վճարված պետտուրքերը, թարգմանչական եւ նոտարական ծախսերը բռնագանձելու պահանջների մասին մերժել:
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունից» եւ Արթուր Էդուարդի Սիմոնյանից համապարտության կարգով որպես պետական տուրք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.500 (հազար հինգ հարյուր) դրամ:
“Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների “Կյանքի խոսք եկեղեցի” կրոնական կազմակերպությունից եւ Արթուր Էդուարդի Սիմոնյանից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության բռնագանձել յուրաքանչյուրից 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական  դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում եւ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

«ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031