ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ:
Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի /տասը երեխա/ դասերը սկսվել են հուլիսի 30-ին: Պարապմունքները անցկացվում են Ստ.Շահումյանի անվան հ.1 դպրոցում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 9.30-13.00:
Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի,փորձառու մանկավարժ, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը:
Տեղեկացնում ենք նաև, որ օգոստոսին կսկսեն նաև երկրորդ խմբի դասերը, որոնց կմասնակցեն «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաները:
Կարդացեք նաև
Հայերենի /արևելահայերենի/ դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն կամ զանգահարել +37410585601 117 հեռախոսահամարով:
Սփյուռքի նախարարության հաղորդագրություն