Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. ՕԵԿ-ը ձեռ է առնում Վարդան Ղուկասյանին (Ձայնագրություն)

Հուլիս 31,2012 17:12

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը համոզված է, որ Գյումրիում քաղաքապետի առաջիկա ընտրություններում հաղթելու է ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը: «Նա այն կարգի մեծահարուստ է, ինչ կարգի՝ Վարդանիկ Ղուկասյանը: Ճիշտ է նա կուսակցությունը փոխել է, «Օրինաց երկրից» գնացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, բայց անձի վերաբերյալ սկանդալային բաներ չեմ լսել: Գործարար է ու հարգանք ունի իր տեղում, բայց մի բան կա , եթե հարգանք էլ չունի , Ղուկասյան Վարդանը ընդհանրապես չունի: Ինձ թվում է նա գյումրեցիների ներվերն է փորձում այս 20 տարի է՝ անընդհատ մի սկանդալից մի սկանդալ: Մի քիչ հարաբերական մասով Գյումրին անշուշտ շահում է, մի քիչ բարեկիրթ մարդ լինի, անընդհատ գնա մի խուլիգանություն անի հետո գնա մատաղ անի՝ համ եկեղեցին պատվազրկի, համ ժողովրդին բարոյազրկի: Մի քիչ հավասարակշիռ մարդ է պետք, գոնե եղած վիճակով: Պրակտիկան ինչ է ցույց տալիս, որտեղ օլիգարխիան գործի է կպնում, այնտեղ հարցը լուծվում է, այդ իմաստով էլ նա «Բարգավաճ Հայաստանից» է, չէ՞, այնպես որ հարցը կլուծվի»:

ԲՀԿ թեկնածուին սատարելու ՀՀԿ-ի որոշումը, քաղաքագետի գնահատմամբ փոխզիջման նշան է. «Կոմպրոմիսի են գնում, չնեղացնելու իմաստով: Եվ երկրորդ՝ Շիրակի գոտում այս ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» նիշը շատ բարձր խփեց , կարողացավ տանել՝ իր բարեգործությամբ, տրակտորներ բաներ… եւ այստեղ Հանրապետականը երկրորդ հայրաքաղաքի հարցով ճիշտ է վարվում, Հայաստանը պայթյունավտանգ վիճակ ունի, սոցիալ-տնտեսական իրականության մեջ, անարդարություններ , չուզեցին սրել, մեկին նորից դնեն, երեւի տեղացի հարմար թեկնածու չունեն: Դե Վարդանիկին էդքան պահեցին, եթե Հանրապետականը կազմակերպված ուժ լիներ եւ շատ մտածող հայրենիքի հարցով, բիզնեսը մենակ չէ, վաղուց նրան շպրտած կլիներ, հերիք չէ այն սկանդալները, որ մենք լսում ենք, կամ էլ թող հերքումներ տան, որ իր մասին խոսակցությունները սուտ են»:

Քաղաքագետի կարծիքով, ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյանից նաեւ մի քիչ նեղացած է. «Հանձնարարություն են տվել, արել է, լրիվ չի կարողացել անել, բայց պետք է մտածեին, որ այդ մարդն իր կերպարով ո՞նց կարող է այդքան բան անել , այսինքն, մի մասը ապահովել, մի մասը կեղծել, կեղծելու մասն արել է երեւի, բայց բարոյական իմաստով ոնց կարող է իր ընտանիքով, գերդաստանով անել»: Իսկ ընտրություններում Վարդան Ղուկասյանին սատարելու ՕԵԿ-ի որոշումը, քաղաքագետին հումոր է թվացել. «Ձեռ են առնում, որովհետեւ «Օրինաց երկիրը» կա թե չկա, այլեւս դատարկ է… քաղաքական մասով նա այլեւս ոչինչ է , նա դադարել է լինելուց »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

VOICE006

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031