«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը Հայաստանի դպրոցներում մոնիթորինգ է անցկացրել: Կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ այսօր կայացած ասուլիսում նշել է, որ ՀՀ դպրոցներում գրանցվել են դեպքեր, երբ երեխաներին ստիպել են աղոթել ու խաչակնքվել, այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել կամ դասերի ժամանակ պատահել են կրոնական ծեսերի կատարման դեպքեր: Դանիելյանը նաեւ կարծիք էր հայտնել, թե տպավորություն է ստեղծվում, որ ով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չէ` հայ չէ:
Նույն միջոցառման մասնակից իրավաբան Արա Ղազարյանն էլ նշել էր, որ դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդումն իրականացվում է այլ կրոնների նկատմամբ անհանդուրժողականության քարոզով:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից: Նա խոսելով «դրսի» դրամաշնորհային ծրագրերով աշխատող կազմակերպությունների մասին, որոնք նման վերաբերմունք ունեն Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, նշեց. «Հայաստանում որոշ մարդկանց շրջանակներում դեռեւս կենսունակ է հին հռոմեական բանաձեւը՝ դառն է հացը օտարի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ