Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանատան Ծրագրային խմբի ղեկավար Սերա Չեթինի եւ Հանրային կապերի ու լրատվության պատասխանատու Քորայ Բալքայայի հետ: Քննարկվել է տարածաշրջանային զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախօրեին Սաֆարյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Ուին Օուենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ կուսակցության մոտեցումներին:
Անդրադարձ է եղել նաև աշնանը թիվ 1 ընտրատարածքում սպասվող ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին, որտեղ առաջադրվելու է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն