Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. Կարսը թուրքից ազատագրելու փոխարեն, Երեւանն ազատագրում են ծառերից ու ջրից

Հուլիս 31,2012 16:30

Հայաստանի քաղաքացիներին Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելն արգելելու մասին վերջերս թուրքերի ընդունած օրենքը՝ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը դրական է գնահատում: «Մեր համար դրական բան ունի, հերթական անգամ քաղքենու գլխին սառը ջուր լցրին …գումարներ ունեք, ներդրեք Հայաստանում, Արցախում, եւ Ջավախքի ազգային տարածքում, վրացիների հետ որոշակի պարտավորությունների պայմաններում : Մենք շահում ենք, ես կողմ եմ , որ հայկական կապիտալն այս վիճակում, օրենսդրորեն ազատ մրցակցության պայմաններում ոչ մի կոպեկ դուրս չգնա»,- այսօր «Արմատ » ակումբում, ասուլիսի ժամանակ ասաց պարոն Շիրինյանը: Ըստ նրա , Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելը արգելելու մասին օրինագիծը Հայաստանի մասով լրացնում է 1915-16 թվականներին թուրքերի ընդունած մեկ այլ՝ « Լքյալ գույքի մասին» օրենքը. «Արգելում են հայերին ունենալ սեփականություն ցեղասպանությունից հետո, արգելում են հայերին ներդրումներ անել»:

Քաղաքագետն այն կարծիքին է, որ Հայաստանը եւս պետք է նման օրինագիծ ընդունի ու արգելված երկրների ցանկը Թուրքիան պետք է գլխավորի. «Մեր ազգային անվտանգությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա է եւ այդ ցուցակի մեջ պետք է առաջինը մի բան նկատի ունենալ, Հայաստանի վերնախավին պետք է արգելել Հայաստանի բնությունն ու հայրենիքը ոչնչացնելը, փոխարենը Կարսը ազատագրել թուրքից, Երեւանն ազատագրում են ծառերից ու ջրից»:

Նա անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում մտավախություններին, թե սահմանը, որ բացենք՝ Հայաստանը լրիվ կգնեն, թուրքերը կգան, ասաց. «Ընդունեք օրենսդրություն, սահմանը բացեք, բայց քանի որ դրան պատրաստ չեն, վախեցնում են, թե թուրքերը կգան, Հայաստանը լրիվ կգնեն, մեզ այդ օրենսդրությունն է պետք»:

Թուրքիայում գույք ձեռքբերելու չեզոք պետությունների շարքում էլ, ըստ քաղաքագետի, նաեւ Վրաստանն է մտնում, որը կարող է որոշակի պայմաններով ներդրում անել. «Թուրքիան հասկացրեց հերթական անգամ, որ դու մեր բարեկամը չես, բայց Վրաստանի վերնախավը իր էշը քշելու սովորություն ունի, նրանք չեն հասկանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031