Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը Հովհաննես Հովհաննիսյանի՞ն է նկատի ունեցել` ասելով, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է»

Հուլիս 31,2012 16:29

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ ՀԱԿ-ը մաքրվում է ասելով` նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին:

Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց, թե ամեն դեպքում ումի՞ց է մաքրվում ՀԱԿ-ը, ո՞ւմ է նա նկատի ունեցել, արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի՞ն, որին Կոտայքի մարզպետ էր նշանակել ժամանակին:
Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ձեր 4 տող հարցի մեջ 3 սխալ կա: Երբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին ես ցավով խոսել եմ ՀԱԿ-ից որոշ գործընկերների դուրս գալու մասին, ես նշել եմ նաեւ, որ 1-2 դեպքում դա ինքնամաքրում է: Կոնկրետ որ դեպքերում` թույլ տվեք ձեզ չասել: Կրկնում եմ` ավելի շուտ ցավացել եմ մեր շատ լավ ընկերների դուրս գալու մասին: Պարզ է, որ խոսքը չէր կարող վերաբերվել Դ. Շահնազարյանին, քանի որ նա ՀԱԿ-ից դուրս է եկել այդ հարցազրույցից 1.5 ամիս հետո (համենայնդեպս հայտարարությունն այդ ժամանակ է արվել): Հ. Հովհաննիսյանի մասին ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Պարոն Հովհաննիսյանին ոչ թե ես, այլ ՀՀ կառավարությունն է նշանակել (ես էլ այդ թվում) եւ այդ որոշումը այն ժամանակ ՀՀ նախագահն էր հաստատում»:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը 1in.am-ի հարցին՝ «Կոնգրեսից ասում են, որ Ձեր, Արամ Զավենի Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանի դուրս գալով Կոնգրեսը մաքրվում, զուլալվում, ֆիլտրվում է, պարզաջրվում է: Կուզեի՝ այս դիրքորոշմանն անդրադառնաք», պատասխանել էր. «Անկեղծ ասած, ինձ համար առավել քան սպասելի էին բոլոր գնահատականները, որովհետև այդ մթնոլորտը, մտածելակերպը ինձ համար նորություն չէ: Սակայն, անկեղծ ասած, մի գնահատական ինձ համար շատ անսպասելի էր, նույնիսկ` ցավոտ, երբ Հրանտ Բագրատյանը ասաց, որ «Կոնգրեսը պարզաջրվում է»: Հ. Բագրատյանին ես համարում էի և մինչև հիմա էլ համարում եմ միակ լիբերալ-դեմոկրատական գործիչը, նման մտածելակերպ ունեցող պատգամավորներ ՀԱԿ-ի խմբակցությունում չկան: Ինձ համար շատ ցավալի փաստ էր դա»: Եվ Հրանտ Բագրատյանը վստահեցրել էր, որ «ՀԱԿ-ը ինքնամաքրվում է» արտահայտությամբ նկատի չի ունեցել Դավիթ Շահնազարյանին. «Մեկ այլ դեպք էր դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031