Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորության վերաբերյալ հայտարարությամբ

Հուլիս 31,2012 16:23

Հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անկախության և ինքնիշխանության անձեռնմխելիությանը, սթափ գնահատելով նորացող քաղաքական համատեքստում Հայաստանի տեղն ու դերը փոփոխվող տարածաշրջանում, կարևորելով մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների լուծման անհրաժեշտությունը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է.

Ներկա քաղաքական համատեքստում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հավասար հարաբերություններ պահել այլ պետությունների, միջազգային քաղաքական, տնտեսական և անվտանգության համակարգերի հետ, որոնք կնպաստեն մեր պետության ժողովրդավարացմանը, տնտեսական աճին և միջազգային վարկանիշի բարձրացմանը: Այդ պարագայում Հայաստանի անդամակցումը Եվրասիական Միությանը կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազատական զարգացման և ինքնուրույնության համար: Մեծապես կարևորելով ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների ծավալման հետագա անհրաժեշտությունը՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը, միևնույն ժամանակ, լիահույս է, որ այդ հարաբերությունները չեն տուժի արհեստածին և կայսերապաշտական պարտադրված համակարգի շրջանակներում, այլ կզարգանան երկու պետությունների համար փոխշահավետ պայմաններում:

Ներկայումս Հայաստանի անկախ, ազատական և ժողովրդավարական զարգացումը տարածաշրջանի կայուն զարգացման վստահելի գրավականն է: Այդ համատեքստում համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական հետագա զարգացումը հնարավոր է միմիայն եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու պարագայում:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

31 հուլիսի 2012թ.

ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031