Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նոր նախագիծը կպարտադրի կրոնական կազմակերպությունների թափանցիկ գործունեությունը

Հուլիս 31,2012 16:07

«Ըստ ՀՀ կառավարության` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի` կրոնական կազմակերպությունները պետք է գործեն հրապարակայնորեն` իրենց կայքերում ներկայացնելով գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններ,-այսօր ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբում ասաց ՀՀ կառավարության կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ հինգշաբթի օրենքի նախագիծը կքննարկվի կառավարությունում,- Գործող օրենքը չի կարողանում կառավարել կրոնական կազմակերպությունների գործունեությունը»:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Էդիկ Մարգարյանն ասաց, որ Հայաստանում գրանցված է 64, իսկ պետռեգիստրում` 47 կրոնական կազմակերպություն: Նա նշեց, որ տարբեր երկրների օրենսդրություններն ուսումնասիրելու արդյունքում այդպես էլ չի գտել «աղանդի» ձեւակերպումը. «Մեր օրենքով սահմանված է «կրոնական կազմակերպություն» հասկացությունը: Այդ կառույցների գրանցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջնահերթ, կրոնական կառույցները պետք է հիմնված լինեն պատմականորեն ամրագրված հիմքի վրա, զերծ լինեն նյութապաշտությունից, ունենան առնվազն երկու հարյուր անդամ: Նոր նախագծով հստակ սահմանվում են կրոնական կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները, վերջիններիս չկատարման դեպքում` նաեւ պատժամիջոցները»: Պարոն Մարգարյանը հավելեց, որ նախագծով սահմանված է նաեւ հոգեւորսություն հասկացությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031