Օլիմպիական խաղերը միշտ էլ ասոցացվում են խաղաղության հետ: Հնում, օլիմպիական խաղերի անցկացման օրերին, պատերազմող երկրները հրադադար են կնքել: Սակայն բուն խաղերի ոչ բոլոր մարզաձեւերն են խաղաղասիրական եղել:
1896 թվականին կայացած ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ստենդային հրաձգության մրցումներում ափսեների փոխարեն օգտագործվել են կենդանի աղավնիները: Թռչուններին վեր էին նետում հատուկ սարքավորումները եւ նրանք որպես կանոն չէին ապրում անգամ, երբ նշանառուները վրիպում էին:
ՄՕԿ-ի կենդանի աղավնիների վրա կրակելու արգելքը դրվել է 1910 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ