Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես որևէ որոշում չի կայացրել, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ԲՀԿ-ական թեկանծու Սամվել Բալասանյանին, թե ոչ:
«ՀՀԿ Գործադիր մարմինը դեռ որևէ որոշում չունի Գյումրի քաղաքի և այլ քաղաքների քաղաքապետերի հետ կապված: Կուսակցությունը երբ որոշում կունենա` կհայտարարի: Սամվել Բալասանյանին պաշտպանելու վերաբերյալ որոշում նույնպես չկա, կան տարբեր կարծիքներ, կա կարծիք, որը կարող է գերակշռել, քանի դեռ կուսակցությունը պաշտոնական որոշմամբ հանդես չի եկել, ես կոռեկտ չեմ համարում ասել, որ ՀՀԿ պաշտպանելու է ԲՀԿ-ական թեկնածուին»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովն անդրադարձավ նաև 2013թ. նախագահի ընտրություններին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ