Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաբանը դատարանում վատացավ

Հուլիս 31,2012 15:26

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ս.Սարգսյանն ու Ա.Գրիգորյանը դեռ կալանավորված են եւ դատարան բերվեցին ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:

Այսօր նախորդ նիստում ցուցմունք տված Անահիտ Գրիգորյանը պիտի պատասխաներ դատավարության կողմերի հարցերին:

Նրա հարցաքննությունը, որն իրականացնում էր մեղադրող Հարություն Հարությունյանը, ընդհատվեց, քանի որ Ա.Գրիգորյանի պաշտպանի, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանի առողջական վիճակը տեղի տվեց: Փաստաբանի մոտ սրտի զարկերն արագ էին, եւ նրա ճնշումը բարձրացել էր:

Նշենք, որ Սաթենիկ Սարգսյանի պաշտպանը, փաստաբան Ռուբեն Բալաբանյանն ընդհանրապես ի վիճակի չէր եղել դատարան գալ եւ զանգել էր, զգուշացրել, որ վատառողջ է, հետեւաբար, նիստին մասնակցել չի կարող:

Մինչ այդ, Ա.Գրիգորյանը հասցրել էր առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչել, միայն ընդունեց, որ «Հայինկասացիայի» ղեկավարների գիտությամբ եւ հանձնարարությամբ՝ հանգուցյալ Վիկտոր Գրիշյանի, նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի, Սաթենիկի հետ են կատարել 187 միլիոն դրամի յուրացումը: Մեղադրողի հարցին, թե եղե՞լ է պայմանագիր գումարների դուրս գրման մասին, ամբաստանյալը հեգնեց. «Հափշտակության համար ի՞նչ պայմանագիր»:

Անահիտ Գրիգորյանն ասաց, որ իրեն վերագրված հաշվապահական փաստաթղթերի՝ վճարման հանձնարարագրերի կեղծումը ճիշտ չէ, քանի որ իր ստորագրությունները չկան, հետեւաբար՝ խոսք չէր կարող լինել կեղծիքի մասին:

Հիշեցնենք, որ այս գործով Ա.Գրիգորյանը մեղադրվում է 600 դրվագով:

Նա տառապում է շաքարային դիաբետ 2-րդ տիպի ծանր հիվանդությամբ, իսկ կալանավորման ժամանակ կորցրել է մեկ աչքի տեսողությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031