Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել»

Հուլիս 31,2012 15:12

«Կրոնական կրթության խնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում» թեմայով այսօր քննարկում տեղի ունեցավ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի «Էրեբունի» սրահում: Թեմայի շուրջ Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին համապատասխան` Հայաստանի դպրոցներում մոնիթորինգ էր անցկացրել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը: Վերջինիս նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրվել են կրոնի եւ հավատքի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը:

Գործող դասագրքերում խնդրահարույց են ոչ միայն բովանդակային տարրերը` կապված կրոնական հանդուրժողականության սկզբունքի հետ, այլեւ պատմական փաստերի մեկնաբանությունները. «Ուսումնասիրություններն անց են կացվել Երեւանում, Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում»,- հավելեց Դանիելյանը. «Գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել: Այդ մասին պատմել են ուսուցիչները: Բացի այդ, դասերի ժամանակ եղել են կրոնական ծեսերի կատարման դեպքեր: Տպավորություն է ստեղծվում, թե ով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չէ` հայ չէ»:

Կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ըստ ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից ճանաչված Թոլեդոյի ուղեցույցի` դպրոցներում կրոնների ուսուցումը պետք է համապատասխանի մարդու իրավունքների հիմնական չափանիշներին. «Պետք է ուսուցանել ոչ թե կրոններ, այլ դրանց մասին: Առկա է ուսուցիչների պատրաստվածության խնդիր»:
Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով` դպրոցներում հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդումն իրականացվում է այլ կրոնների նկատմամբ անհանդուրժողականության քարոզով. «ՀՀ օրենքով արգելվում է կրոնի քարոզը, ինչն արվում է ուսուցիչների կողմից: Դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: Կրթական հաստատություններում առարկան ուսուցանելու հարցում այլընտրանք պետք է լինի»:

Հաջորդիվ կներկայացնենք Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մեկնաբանությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031