Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է: Ինչպես տեսնում ենք Հայաստանում` պետական մակարդակով այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին ընդունելու գործին:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի քան երբևէ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա և գոնե օդևանելու վայր տրամադրվի նրանց: Կարծում ենք, որ եթե Հայաստանում ործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով»` խնդիրը կլուծվի մեկ օրում:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին:
«Սինջար» եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ