Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Արցախ» ակումբում ասուլիսին եկավ մոտ 20 րոպե ուշացած: Լրագրողներն ուզում էին բոյկոտել, բայց վերջին պահին պարոն Ադիբեկյանը հասավ՝ բացատրելով, որ հանդիպման էր: Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ կարեւոր հանդիպման էիք, ի՞նչ կարեւոր դեմքի հետ էիք հանդիպել, որ այսքան ուշացաք ու չկարողացաք ասել, որ ասուլիս ունեք՝ նա պատասխանեց. «Տրանսպորտի նախարարի մոտ էի: Պարսկաստանից-Հայաստան տուրիստների հոսքը կրճատվել է, պատճառը ո՞րն է, ինձ թվում է՝ տրանսպորտի խնդիրը կարող է լինել, գինը բարձր է: Նա ինձ ասաց, որ ավտոբուսային, տրանսպորտի երթուղիները նորմալ աշխատում են»: Մեր հարցին՝ ի՞նչ կապ ունեք Դուք դրա հետ, Ձեր հետ նախարարը խորհրդակցո՞ւմ է՝ պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ես ամեն ինչի մասին պետք է տեղյակ լինեմ, բա տենց ա»: Մենք հետաքրքրվեցինք՝ երբվանի՞ց՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ «Միշտ»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է ագենտ եք, պարոն Ադիբեկյան, վերջինս արդարացավ. «Ագենտ չեմ, իմ մոտ բազմակողմանի մոտեցում է՝ պրոբլեմներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ