Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեշտ է Հայաստանից հեռու մեծ-մեծ խոսել». PINK Armenia-ի նախագահը՝ Ծոմակի մասին

Հուլիս 31,2012 14:42

Ծոմակ Օգանեզովան օրերս գնաց Հայաստանից, վիրավորված ինքնասիրությամբ, ոտնահարված իրավունքների ու անհանդուրժողականության պատճառով. այս եզրակացությանը կարելի է գալ Facebook-ում նրա գրառումներից» ու բազմիցս հնչեցրած հայտարարություններից: Ծոմակն արտերկրում տեղավորվելուն պես՝

Facebook-ի իր «պատին» գրառել էր. «Աչքալուսանք. վերջապես այդ քաքոտ երկրից հեռացա: Ուռաաաաաաա: Ցանկանում եմ նույնը բոլոր խելացի, ոչ չափալաղ ուտողներին»:

Որ երկրում ես տեղավորվել հարցին՝ Օգանեզովան պատասխանել է. «Այնտեղ, որտեղ կարող ես գեյ զույգեր տեսնել փողոցներում, իրենց բալիկների հետ, այնտեղ` որտեղ փողոցում իրավունք չունես որեւէ մեկի վրա գոռալ կամ ծեծել, այնտեղ՝ որտեղ մարդու իրավունքներն ավելի վեհ են, քան ինչ որ այլ բան, այնտեղ՝ որտեղ իսկապես ազատ ես եւ քո ազատությունը ոչ մեկին չի խանգարում, եւ վերջապես այնտեղ՝ որտեղ հայեր չկան: I like it… »:

Օգանեզովայի գրառումը որոշ մարդկանց կողմից հավանության արժանացավ, մեկնաբանվեց տարբեր կերպ, իսկ նրան աջակցող հայտնի մարդկանց մի մասն էլ խորը հիասթափություն ապրեց:

Aravot.am-ը զրուցեց «DIY փաբի» դեպքի առիթով Օգանեզովայի կողքին կանգնած, նրան աջակցող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINKArmenia) հ/կ նախագահ Մամիկոն Հովսեփյանի հետ: Մեկնաբանելով Օգանեզովայի գրածը, Հովսեփյանն ասաց, որ իրականում ինքն այդքան էլ Ծոմակի կողքին չի եղել. «Երբ այդ դեպքերը եղան, փորձեցինք իրավական աջակցություն ցուցաբերել: Ինչ վերաբերում է «ստատուսին», ապա, ասեմ, երբ տեսա՝ ահավոր կատաղեցի: Իր կողմից ազգին քաքոտ, հիվանդ հանելը, բոլորին հավասարեցնելը, մեղմ ասած, սխալ է: Ես անխոս զայրացած եմ ու այնքան շատ, որ նույնիսկ այդ ամենի մասին իրեն չգրեցի, ընկերներին ասացի: Անկախ ամեն ինչից՝ մարդն ինձ շատ մտերիմ է, թե ոչ, երբ նման ձեւով է արտահայտվում, չեմ ընդունում: Դա սխալ է: Ես շատ կատաղած եմ:

Երբ անձը չի գիտակցում իր քայլերը, լավ չէ: Բացի այդ, հեշտ է Հայաստանից հեռու գտնվել ու մեծ-մեծ խոսել: Չնայած՝ նույնիսկ այստեղ գտնվելով՝ իրավունք չունես մեկ գծով չափել բոլորին: Անձամբ ինձ համար հայը լիարժեք է ու ոչ մեկն իրավունք չունի այդ կերպ արտահայտվել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031