Լրահոս
Օրվա լրահոսը

Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի հետախուզական աշխատանքներն ընդլայնվել են

Հուլիս 31,2012 14:19

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարվա մայիս ամսին պետք է արդեն հայտարարեր հետախուզական աշխատանքների արդյունքները, արդյոք կա՞ն անհրաժեշտ պաշարներ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու համար, թե՞ ոչ: Բայց անցած տարվա վերջին հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվեց, որ հայտնաբերված երակները ավելի լայնատարած ձեւով են տարածվում եւ անհրաժեշտություն առաջացավ հետախուզական աշխատանքներն ընդլայնելու:  «Բավականին  հարուստ ստորգետնյա երակներ կային, որոնք շարունակվում էին տարածվել եւ  որոշեցինք եւս  9 մլն դոլար ներդնել` այդ հետախուզությունն ընդլայնելու եւ երակների վերջը գտնելու համար: Այս տարի 17 մլն դրամ ենք ներդրել հետախուզության համար: Պետք է վերջնական արդյունք ունենանք, որպեսզի հասկանանք   քանի տարվա պաշար  կա, ի ՞նչ քանակով կկարողանանք արտադրել, եթե պետք է արտադրենք, դրա համար եւս մի քանի ամիս ժամանակ է հարկավոր: Վերջնական արդյունքների մասին հայտարարություն կանենք 2013 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին եւ այդ ժամանակ կասենք, բաց հանք կարո՞ղ ենք ունենալ, թե ՞ ոչ», – ասել է ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

Պարոն Ջաբրայանը նշեց, որ բաց հանքը շահագործելու որոշում կայացնելու դեպքում,  այն կարվի միայն միջազգային ստանդարտներին համապատասխան` Կանադայում` Քվեբեկում,  քաղաքի կենտրոնում անցած տարվա մայիսից գործող բաց հանքի շահագործման օրինակը բերելով:

«Եթե ժողովուրդը չուզի բաց հանք, բաց հանք չի լինի, որեւէ մեկը ժողովրդին չի կարող ստիպել հակառակը, այս քաղաքը ժողովրդի քաղաքն է, եթե բաց հանք պիտի լինի` ապա ժողովրդի համաձայնությամբ, իհարկե կառավարության եւ մեր համաձայնությամբ նաեւ: Ժողովուրդը պիտի համոզվի, որ բաց հանքն իր ապագայի համար լավ է, սոցիալական ծրագերը կտասնապատկվեն, աշխատատեղեր կստեղծվեն եւ այլն:  Ես համաձայն եմ բաց հանք բացելուն, միայն, եթե այն պետք է գործի կանադական, միջազգային ստանդարտներով, իսկ եթե այստեղի ստանդարտներով պետք է լինի` դեմ եմ: Բաց հանքը, եթե պետք է  օգուտ   լինի ժողովրդին ու երկրի բյուջեին, թո’ղ լինի, իսկ եթե օգուտ չպիտի լինի` թող չլինի», – հավելել է պարոն Ջաբրայանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031