«Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների դատավճիռը զուտ քաղաքական է, եւ, ըստ էության, իշխանությունների կողմից արդարադատության հերթական բռնաբարում է եւ բիրտ ուժի ցուցադրում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀԱԿ-ի երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռին՝ ասաց 1991-95թթ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Առավոտ» օրաթերթ