Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականի տունը վաճառած ԲՀԿ-ական քաղաքապետը փախա՞ծ է

Հուլիս 31,2012 13:02

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայողի բնակարանը վաճառելու համար, դրժեց խոստումը և, ինչպես խոստացել էր, արդեն քանի օր է` պարզաբանումներ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե հանրակացարանի իր բնակարանը Բյուրեղավանի քաղաքապետը վաճառել է և այժմ իրենք կանգնած են փաստի առաջ:

«Ես զարմացա, անմիջապես վերադարձա Բյուրեղավան, տեսա՝ իրականում մեր դռան փականը կոտրել են, բացել են, իսկ բնակարանն էլ վաճառվել է Դերո անունով մեկին՝ 650 000 դրամով: Ինչպե՞ս կարելի է վաճառել բնակարանը, եթե ես իմ չորս երեխաների հետ հաշվառված եմ այդ բնակարանում, և բնակարանը պատկանում է ինձ»,- թերթին ասել է Հերմինե Պետունցը:

Օգնության հույսով տիկինը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն, նախագահի աշխատակազմ, սակայն այստեղից նրա նամակն ուղարկել էին Կոտայքի մարզպետարան:

Դրանից հետո Panorama.am-ը կապվել էր Բյուրեղավանի ԲՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ և փորձել իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալ: Սակայն վերջինը այդ տեղեկությունները համարել էր թյուրիմացություն, ասել, որ «ընտենց բան չկա» և խոստացել մանրամասն ներկայացնել ամեն ինչ:

Արդեն մի քանի օր է Panorama.am-ը զանգահարում է քաղաքապետին, սակայն նա չի վերցնում հեռախոսը, իսկ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հակոբ Բալասյանն այժմ գտնվում է արձակուրդում:

Կոտայքի մարզպետի մամլո խոսնակ Կարեն Մարգարյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ խոսել են քաղաքապետ Հակոբ Բալասյանի հետ, և նա խոստացել է «ամեն ինչ ասել, տալ պարզաբանումներ»: «Շուտով նա հայտարարությամբ հանդես կգա լրատվամիջոցներին», -փոխանցեց Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031